Հարավային Կորեայում նոր «սովորություն» է տարածվել. մարդիկ վճարում են, որ տեսնեն թե ինչպես են անծանոթները իրենց տանը ուտում վեբ տեսախցիկի առջև: Հասարակության ներկայությամբ ուտել սիրողները ընդհամենը մի քանի ժամվա մեջ կարող են աշխատել մի քանի հարյուր դոլար: Ընդ որում, այդպես էլ գաղտնիք է մնում, թե ինչն է մարդկանց գրավում մեկ ուրիշի նախաճաշը, ճաշը կամ ընթրիքը ուտելու գործընթացը տեսնելու մեջ: