Միլթոն-Քինս քաղաքում բացվել է Բրիտանիայում առաջին 4DX ֆորմատի կինոթատրոնը: Հանդիսատեսին բացի հաճելի կինոդիտումից սպասվում են նաև լրացուցիչ էֆեկտներ, ինչպիսին են՝ շարժվող բազկաթոռներ, ծուխ, լույսեր և նույնիսկ քամի: Այս տեխնոլոգիան մշակվել է Հարավային Կորեայում և այն արդեն սկսել են կիրառել մի քանի հոլիվուդյան կինոթատրոններ: