«Մենք բոլորս Արտակ ենք».

Այս կարգախոսով հանդիպում ենք վաղը ՀՀ կառավարության շենքի մոտ և մեր միասնական ընդվզման խոսքն ենք ասելու տեղի ունեցածի վերաբերյալ:

Բոլոր նրանք, ովքեր պայքարում են հանուն իրավական և ժողովրդավարական պետության, ովքեր ցանկանում են ձևավորել ազատ և անկաշկանդ քաղաքացիական հասարակություն, կարող են միանալ մեզ վաղը` փետրվարի 9-ին, ժամը` 13:00-ին, ՀՀ կառավարության շենքի մոտ:

Իր ֆեյսբուքյան էջում գրում է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: