Վերջին երկու տարիների ընթացքում ՀՀ զինված ուժերում կարգապահության ամրապնդման և բարոյահոգեբական վիճակի բարձրացման ոլորտում զգալի առաջընթաց է արձանագրվել: Այս մասին մարտի 22-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացած կոլեգիայի նիստի ընթացքում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
ՀՀ զինված ուժերում բարոյահոգեբանական ապահովման համակարգի խնդիրները և դրանց լուծման ուղիները՝ ազգային գաղափարախոսության ներդրմամբ, ինչպես նաև ազգային բանակի լավագույն ավանդույթների կիրառման և իրավապահ մարմինների հետ համագործակցության միջոցով արատավոր երևույթների դեմ պայքարի ընթացքը քննարկելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունում մարտի 22-ին տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որին մասնակցել են ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ տեղեկալները, վարչություների պետեր, բանակային կորպուսների և զորամասերի հրամանատարներ, Ազգային անտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության ներկայացուցիչներ:
ՀՀ պաշտպանության նախարարն իր խոսքում նշել է, որ վերջին տարիներին զինված ուժերում բավականին լուրջ աշխատանք է կատարվել այս ուղղությամբ. «Կարգապահության ամրապնդման ոլորտում մեր անելիքները մշտական են և անսպառ: Որքան էլ հաջողություններն ակնհայտ լինեն, թեկուզ մեկ զոհի առկայությունը ցույց է տալիս, որ մենք դեռ աշխատելու և ցուցանիշները բարելավելու խնդիր ունենք»,- ընդգծել է Սեյրան Օհանյանը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նաև ասել է, որ վերջին տարիներին Զինված ուժերում իրականացված բարեփոխումները, զորքերի բարոյահոգեբանական ապահովման համալիր միջոցառումները, անձնակազմի հետ տարվող տեղեկատվական-դաստիարակչական աշխատանքներում ներդրված նոր սկզբունքներն ու մոտեցումները, զինվորական կարգապահության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկված բազմավեկտոր կանխարգելիչ