Միջազգային ԶԼՄ-ների տվյալներով, բրիտանական խոշարագույն HSBC բանկը օգնել է իր հարուստ հաճախորդներին խուսափել հարկերը վճարելուց: 2007թ.-ին համակարգչային մասնագետը, որը աշխատել է տվյալ բանկում, գողացել է փաստաթղթեր, որոնք պարունակում էին տեղեկություններ 100 հազարավոր հաճախորդների բանկային հաշիվների մասին:
Այս տեղեկությունները հետագայում հասանելի դարձավ նաև ֆրանսիական Le Monde թերթին, որն էլ համատեղ հետազոտության շրջանակներում փոխանցեց այն լրագրողական կազմակերպությունների ավելի քան 50 ներկայացուցիչների:
Փոխանցված փաստաթղթերի մեջ պարունակվում են տեղեկություններ HSBC բանկի գրեթե 7 000 բրիտանացի հաճախորդների մասին: