Փետրվարի 8-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Ճանապարհային ոստիկանության ծառայողները Արտաշատ քաղաքի Երևանյան և Օգոստոսի 23-ի փողոցների խաչմերուկում ծառայություն կատարելու ժամանակ, ՃԵԿ խախտում կատարելու համար կանգնեցրել են «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենա, որի ուղևորուհին` 1994 թ. ծնված Լ. Մ.-ն հայտնել է, որ իրեն փորձում են առևանգել:
Ոստիկանության Արտաշատի բաժնի և ՃՈ ծառայողները նշված վայրից բաժին բերման են ենթարկել «Մերսեդես Բենց»-ի վարորդ, 1985 թ. ծնված Լյուդվիգ Ք.-ին և վերջինիս ուղևորներ` 1986 թ. ծնված Արթուր Ա.-ին, 1979 թ. ծնված Աշոտ Հ.-ին և 1987 թ. ծնված Մհեր Օ.-ին ու բաժին է հրավիրվել Լ. Մ.-ն, որտեղ վերջինս հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 09.45-ի սահմաններում, Վերին Արտաշատ գյուղից վերջիններս փորձել են ամուսնության նպատակով առևանգել իրեն, ինչը կանխվել է ՃՈ ծառայողների կողմից:
Կատարվում է քննություն: