Լոս-Անջելեսում կայացել է «Գրեմմի-2015» երաժշտական մրցանակաբաշխությունը: Մրցանակաբաշությունը անցել է վառ կերպարներով լեցուն: Հայտնի աստղերը այս տարի որոշել էին զարմացնել բոլորին իրենց կերպարներով...

Ներկայացնենք գլխավոր նոմիանացիաներից մի քանիսը և դարնց հաղթողներին՝ 

Տարվա երգ- Stay With Me, Սեմ Սմիթ;

Տարվա բացահայտում- Սեմ Սմիթ;

Լավագույն փոփ-ալբոմ- In The Lonely Hour, Սեմ Սմիթ;

Տարվա ձայնագրություն- Սեմ Սմիթ;

Տարվա ալբոմ, լավագույն ռոք-ալբոմ- Morning Phase, Բեք;

Լավագույն փոփ-կատարում- Happy, Ֆարել Ուիլյամս;

Լավագույն փոփ-դուետ-  Say Something, Քրիտինե Ագիլերա և Great Big World;

Լավագույն ավանդական փոփ-ալբոմ- Cheek To Cheek, Թոնի Բեննեթ և Լեդի Գագա;

Լավագույն էլեկտրոնային ալբոմ- Syro, Aphex Twin;

Լավագույն ռոք-երգ- Ain't It Fun Paramore;

Լավագույն երաժշտական տեսանյութ- Happy, Pharell Williams:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման տեսաձայնագրության միջոցով դիմել է 2015թ.-ի Գրեմմի մրցանակաբաշության բոլոր մասնակիցներին և հադիսատեսին՝ կոչ անելով նրանց հանդես գալ կանանց և աղջիկների նկատմամբ բռնության դեմ: Նախագահը մասնավորապես ասել է, որ պետք է ստեղծել մշակույթ, որտեղ բռնությունը չի ներվում: