US Magazine-ը հայտնել է, որ մինչ Ուիթնի Հյուսթոնի դուստրը պայքարում է իր կյանքի համար, ոստիկանությունը հետաքննություն է սկսել նրա ընկերոջ՝ Նիք Գորդոնի նկատմամբ։ Աղբյուրը նշում է, որ Քրիստինային մարմնական վնասվածքներով է տեղափոխվել հիվանդանոց։ Հավանաբար նա ինչ-որ մեկի հետ վիճել է։
Աղբյուրը նաեւ հայտնել է, որ վերջերս պարզվել է՝ Նիք Գորդոնը խնդիրներ ունի օրենքի հետ կապված. հունվարին նա ձերբակալվել էր թմրանյութեր պահելու եւ վաճառելու համար։ Համացանցում նաեւ լուրեր են պտտվում, որ Նիքն ու Մաքս Լոմասը իրենց անմիջական մասնակցություն ունեն Ուիթնի Հյուսթոնի դստեր հետ կատարված միջադեպի մեջ։
Ենթադրվում է, որ Քրիստինան թմրանյութերի մեծ չափաբաժին է օգտագործել, ինչից հետո Գորդոնն ու Լոմասը աղջկան տարել են լոգարան՝ փորձելով ուշքի բերել նրան, սակայն չի հաջողվել։