Հայաստանի «Կամխուտ» բարձրալեռնային ուսումնավարժական համալիրում Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները դաշտային պարապմունքներն են սկսել:

Զորավարժություններին մասնակցում է ավելի քան 600 մարդ և մոտ 50 միավոր տեխնիկա, հայտնում է РИА Новости-ն:

Ռազմական շրջանից հաղորդել են, որ հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները «տագնապից» հետո 20 կմ են անցել «Կամխուտ» ուսումնավարժական համալիրի շրջանում, որտեղ անցկացվում են զորավարժությունները:

«Այս վարժանքները հիմնված են լինելու կապի, կրակային, տակտիկական, հատուկ, ինժեներային պատրաստվածության, արտակարգ պայմաններում՝ ձմռանը ցերեկային և գիշերային ժամերի մեքենա վարելու փորձնական դասընթացների վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ: