 Վաղը կավարտվի և հանդիսատեսը կբացահայտի «Պարիր, թե կարող ես» նախագծի լավագույն պարողներին: Կիմանանք, թե ով և ինչի համար կստանա հաղթողի տիտղոսը և ում համար է հուզվում կամ ուրախանում հանդիսատեսը: Համառոտ անրադարձ կատարենք և ներկայացնենք եզրափակիչ դուրս եկած մասնակիցներին:
Վաղը կավարտվի և հանդիսատեսը կբացահայտի «Պարիր, թե կարող ես» նախագծի լավագույն պարողներին: Կիմանանք, թե ով և ինչի համար կստանա հաղթողի տիտղոսը և ում համար է հուզվում կամ ուրախանում հանդիսատեսը: Համառոտ անրադարձ կատարենք և ներկայացնենք եզրափակիչ դուրս եկած մասնակիցներին:  
Լոլա Քարամյան, պարուհի ով հանդիսացավ այս նախագծի բացահայտումը և բազմաթիվ անգամներ իր գեղեցիկ պարով զարմացրեց հանդիսատեսին: Այս նախագծում Լոլան առանձնացավ գրագետ պարով, նա կարծես թե ոգեշնչում և իր ետևից տանում էր մնացած մասնակիցներին, իսկ կարևոր և ազդեցիկ էին պարերի ընթացքում նրա դերասանական խաղը, որը ավելի շատ հոգեվիճակ էր ու այն զգում էին դահլիճում գտնվող և էկրանի հակառակ կողմում հայտնված մարդիկ:

Լոլան ամփոփելով իր անցած ուղին` «Պարիր, թե կարող ես» նախագծի շրջանակում, խոստովանում է, որ շատ դժվարությունների միջով է անցել և իր ձեռքբերումները պայմանավորում է միայն աշխատասիրության հետ:
«Ի սկզբանե իմ նպատակն է եղել հասնել եզրափակիչ, ջանացել եմ ու ամեն ինչ արել, բայց եզրափակչում հայտնվելը իմ գագաթնակետը չէ, ինձ համար դա միայն սկիզբ եմ  համարում: Կարևորը ոչ միայն մասնակցությունն է, այլ նաև հաղթելը: Չեմ սիրում, որ ասում են մասնակցությունն արդեն հաղթանակ է, ոչ: Եթե մասնակցում եմ, ապա ձգտում եմ և պետք է հաղթեմ, հակառակ դեպքում չէի մասնակցի»,- ասում է Լոլան:
Մասնակիցներից Հովոն համեստ և համարձակ երիտասարդ է: Նա հիշում է, որ ինքը և Լոլան այն եզակի պարողներից էին, ովքեր սկզբից մինչև վերջ միասին են եղել` օգնելով մեկը մյուսին, Հովոն մրցակցությունը առողջ է գնահատում և կարևորում արդար պայքարը: «Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել պարուսույցներին և Լոլային, քանի որ նրանք ինձ շատ օգնեցին», -ասաց Հովոն:
Արմինան թե մասնակիցների, և թե հանդիսատեսի մոտ հիմնականում տպավորվել է իր խոսքով, քանի որ հայերենին լավ չի տիրապետում: Արմինայի խոսքով, ծրագրի ընթացքում նա սովորել է լուրջ լինել, քանի որ շատ է ծիծաղում:

«Այս նախագծում բոլորս էլ լավ պարողներ ենք և դժվար էր տեսնել, թե ինչպես է յուրաքանչյուր կիրակի մասնակիցներից մեկը լքում նախագիծը, քանի որ մեզանից յուրաքանչյուրը շատ բարդ փուլեր է հաղթահարել և ինձ համար դա արդեն իսկ հաղթանակ է » ,-պատմում է նա:
Արմանն այն մասնակիցներից է, ով առանձնանում է իր համեստությամբ և մուլտֆիլմների նկատմամբ ունեցած սիրով: Ծրագրի նախկին մասնակիցների կարծիքով, Արմանը քիչ է խոսում, բայց գործում է, համբերատար է, սակայն կարող է նաև բռնկվել.
«Կիսաեզրափակչում պատասխանատվությունը էլ ավելի է մեծանում, երբ հասկանում ես, որ քո հաղթանակը ոչ թե քո ցանկությունն է իրականանում, այլ հանդիսատեսի: Չէի սպասում, որ մասնակցելով նախագծին, այնպիսի պատասխանատվություն կկրեմ, որ շատ դեպքերում մտածելու տեղիք է տալիս»,-ինքն իրեն բացահայտում է Արմանը:
Ինչևէ, սպասենք հետագա զարգացումներին: Նախագիծը կավարտվի, բացահայտելով ուժեղագույնին:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					