«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Հայաստանում արդեն նկատվում է ավտոմեքենաների ներկրման աշխարհագրության փոփոխության միտում: ՀՀ մաքսային ծառայությունն արձանագրել է, որ Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցելուց հետո ռուսական արտադրության ավտոմեքենաների ներկրումն սկսել է ավելանալ:

«2015-ի հունվար ամսվա վերլուծությունը ցույց է տալիս, որ պայմանավորված ԵՏՄ անդամակցությամբ, մեր քաղաքացիները հիմնականում գերադասում են ձեռք բերել հենց ԵՏՄ անդամ երկրներում ամբողջությամբ արտադրված մեքենաներ, թերևս հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵՏՄ անդամ երկրներում ամբողջությամբ արտադրված, ինչպես նաև Միության ապրանքի կարգավիճակ ունեցող ավտոտրանսպորտային միջոցների ներմուծման դեպքում մաքսատուրքեր չեն կիրառվում»,- Մաքսային ծառայության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն, ասել է մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատան պետ Բաբկեն Ղազարյանը: Բացի այդ, ըստ Ղազարյանի, դիտվել է նաև Հայաստանից դեպի ԵՏՄ անդամ երկրներ օտարերկրյա մեքենաների արտահանման աճ»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: