«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանի ավագ որդին` Դավիթ Բալայանը, հերթական պաշտոնի բարձրացումն է ստացել. նա նշանակվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ փոխարինելով ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հորը:
Մինչ այս Դավիթ Բալայանը զբաղեցնում էր Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը: Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ 2008-ի Մարտի 1-ի դեպքերից հետո Կիմ Բալայանի ընտանիքի անդամների պաշտոնական առաջխաղացումը դեռ չի դադարում»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: