«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ ՀՀԿ-ն առայժմ չի պատրաստվում արձագանքել ԲՀԿ-ի քայլերին՝ սկսած խորհրդաժողովից մինչև վերջին զարգացումներ: Սերժ Սարգսյանն ասել է՝ «ստոպ»:

Ավելին՝ նախորդ շաբաթվա ԳՄ նիստը հրավիրել է չորեքշաբթի, որպեսզի հինգշաբթի օրը տեղի ունենալիք ԲՀԿ խորհրդաժողովին ստիպված չլինեն արձագանքել: Սերժ Սարգսյանը գլուխները տմբտմբացնող ծերուկներին հասկացրել է՝ «Ծառուկյանի նկատմամբ համեմատական լռությունը շարունակվում է, ոչինչ չխոսել՝ առանց լուրջ հրահանգի ինքնագործունեություն չծավալել՝ «կասվի»:

ՀՀԿ-ականները բոլորի հետ համահունչ հետևում են և սպասում վերևից հրահանգներին, որ հասկանան՝ «իրենց քո՞ւնն է տանում, թե՞ սոված են»:

«Դե, Գրիգորիչով «խուրդեցինք» խորհրդաժողովն ու Գագոյի ելույթը, մնացածը գործադիր մարմնի նիստում կերևա. Եթե ուշադիր էիք, Գալուստ Գրիգորիչն իր խոսքում ասել է՝ ոչ թե առաջիկա ԳՄ նիստում, այլ՝ նիստերից մեկում»,-տեղեկացրեց ԳՄ անդամներից մեկը:

Ասել է թե՝հնարավոր է անդրադառնալու «կարիք» էլ չլինի՝ վաղեմության ժամկետի պատճառով, քանզի սահմանադրական բարեփոխումների հայտարարության «ժամն» է մոտենում, «փաթեթով» ամեն ինչ կասեն»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: