Շառլի Մենսոնը՝ Garbage խմբի վոկալիստը, քննադատել է Քանիե Ուեսթին, ով Grammy-ից հետո EOnline-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Բեքին շնորհված «լավագույն ալբոմ» մրցանակին պետք է արժանանար Բեյոնսեն։ 

Իր Twitter-ում Շառլի Մենսոնը քննադատել է Քանիե Ուեսթի այս արարքը եւ գրել.

«Սիրել Քանիե, այդ դու չես գնահատում արտիստներին եւ արվեստը։ Դու տաղանդ ունես, որը չես արժեւորում այնպես, ինչպես մյուս արտիստների քրտնաջան աշխատանքը, հատկապես երբ այդքան կոպիտ ես արտահայտվում Բեքի հասցեին։ Դու, ծաղրելով մյուս երաժիշտներին, ինքդ ես հայտնում ծիծաղելի իրավիճակում։ Ես համոզված եմ Բեյոնսեն քո օգնության կարիքը չունի, նրա մոտ առանց քեզ էլ ամեն ինչ շատ լավ է»,- գրե; է Շառլին։