Երևանի կինոթատրոնները հրաժարվում են ցուցադրել նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի ֆինանսավորմամբ նկարահանած «Հիշողություն» ֆիլմը: Այս մասին այսօր՝ փետրվարի 10-ին լրագրողների հետ զրույցում ասաց ֆիլմի ռեժիսոր Քաջայր Հակոբյանը: Նա պնդում է, որ կինոթատրոններին հրահանգել են չցուցադրել ֆիլմը:

«Երբ որ ասեն` ցույց տվեք, այն ժամանակ էլ ցույց կտանք»,- ասաց նա: 

Ցուցադրումը հետաձգվել է անորոշ ժամանակով: Թե ով ու ինչու է խոչընդոտում ֆիլմի ցուցադրումը, նա չկարողացավ ասել: Ռեժիսորը, սակայն, հերքեց համացանցում տարածված այն լուրերը, թե ֆիլմն առգրավված է կամ արգելված: 

«Այն իրենից վտանգ չի ներկայացնում, որպեսզի արգելվի: Պարզապես դրա ցուցադրությունը հետաձգվել է, քանի որ ես չեմ կարողանում կապվել Հակոբ Հակոբյանի հետ: Նրա առողջական վիճակն ինձ թույլ չի տալիս այդ հարցով դիմել նրան».- հայտարարեց նա: 

Անդրադառնալով ֆիլմի քննադատություններին ռեժիսորը նշեց, որ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ֆիլմին արձագանքել է դրական, ասելով՝ գովելի ու գնահատելի է ռեժիսորական աշխատանքը և դերասանական խաղը: