Մոսկվայում 24-ամյա Եվգենիա Սվիրիդենկոն մահացել է լոգարանն ընկած iPhone հեռախոսի պատճառով, որը հոսանքին է միացած եղել լիցքավորման լարով, գրում է gazeta-ն:
Դժբախտ պատահարը տեղի է ունեցել Մոսկվայի հարավ- արևելյան հատվածում:
Հնարավոր է, որ աղջիկը տարված է եղել սոցիալական ցանցերով և չի բաժանվել հեռախոսից անգամ լոգարանում:
Աղջկա մարմինը հայտնաբերել է նրա ընկերուհին և ահազանգել շտապօգնություն:
Եվգենիան Մոսկվա էր եկել Օմսկի շրջանից և բնակարան էր վարձում ընկերուհու հետ:
Մոսկվայում 24-ամյա աղջիկը մահացել է լոգարանն ընկած սմարթֆոնի պատճառով
