«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը հերթական սկանդալային պատմության կիզակետում է հայտնվել: Այս անգամ էլ Թոքմաջյանի դեմ հակամարտություն է սկսել նրա ղեկավարած ԲՈՒՀ-ի ուսխորհուրդի նախագահ Գոռ Վարդանյանը: Վերջինս արդեն երկու օր է՝ Թոքմաջյանին մեղադրում է ուսխորհուրդի կանոնադրությունն ապօրինի փոխելու մեջ:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախարար Աշոտյանը որոշել է կանգնել ուսանողների կողքին և այդպիսի բովանդակությամբ պատասխան է ուղարկել բուհ: Ու եթե Թոքմաջյանին չհաջողվի այս պատմությունն իր օգտին լուծել, ապա այլևս կարող է հույս չունենալ, որ կընտրվի ռեկտորի պաշտոնում»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: