««Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ քաղաքապետարանը և տրանսպորտի «մաֆիան» որոշել են այս գործում ավելի առաջ գնալ և առաջիկայում մայրաքաղաքի տրանսպորտը կրճատել 50 տոկոսով: Պաշտոնական պատճառաբանության համաձայն՝ կվերացվեն կրկնվող երթուղիները, որպեսզի մնացած երթուղիները ողջ ծանրաբեռնվածությամբ գործեն:
Սակայն այս ծրագրի իրական նպատակը տրանսպորտից օգտվող քաղաքացիներին՝ ստիպելն է, որ նրանք քաղաքի մի ծայրից մյուսը գնալուց օգտվեն առնվազն երկու տրանսպորտից: Այսինքն՝ տրանսպորտի «մաֆիան» այս կերպ է փորձելու լուծել իր եկամուտների ավելացման խնդիրը՝ չբարձրացնելով 100 դրամ ուղեվարձը»,– գրում է թերթը։