Երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել Աջափնյակ համայնքի 16-րդ թաղամասի 26 շենքում: 9-րդ հարկում միայնակ ապրող 65-ամյա տղամարդը մահացել է, և նրա դին 4 օր մնացել է տանը: Հարևանները շքամուտքում տարածված հոտից են անհանգստացել ու դիմել հարազատներին: Պարզվել է` Գագիկի մարմինը նեխել է: «Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ նա ուներ երեխաներ, սակայն միայնակ էր ապրում: Ըստ հարևանների` տղամարդն առողջական լուրջ խնդիրներ չի ունեցել, ու կատարվածը շատ զարմանալի և անսպասելի էր նրանց համար:
65-ամյա տղամարդու դին նեխել է


