«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի ուղարկած նամակը՝ Պերմյակովի գործը հայկական կողմին հանձնելու մասին, դեռ անպատասխան է մնում: Նամակը Չայկային էր ուղարկվել հունվարի 17-ին: ՀՀ գլխավոր դատախազությունից, սակայն, մեր թղթակցին երեկ հայտնել են, որ Ռուսաստանից դեռ պաշտոնական պատասխան չեն ստացել:
Մեր տեղեկություններով, նամակը ՌԴ դատախազին է ուղարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության միջոցով և ոչ թե ուղիղ՝ դատախազությունից դատախազություն: Չի բացառվում, որ այս խուճուճ ճանապարհն է պատճառը, որ հայկական կողմն առ այսօր գրավոր պաշտոնական պատասխան չունի ռուսներից»։ Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում։