Ուիթնի Հյուսթոնի 21-ամյա դստեր՝ Բոբի Քրիստինա Բրաունի հարազատները որոշել են անջատել նրան կենսապահովման սարքից։ Հարազատները ցանկացել են այդ քայլին դիմել հենց այսօր՝ Ուիթնի Հյուսթոնի մահվան օրը (2012թ-ի փետրվարի 11)։
TMZ-ն հայտնել է, որ երեկոյան Ջորջիա նահանգի Ռիվեդեյլ քաղաքի բնակիչները հավաքվել են հրապարակում և մոմեր վառել Բոբիի համար։ Աղջկա հայրը՝ Թոմի Բրաունը, հավաքվածներին ասել է.
«Ես գիտեմ, որ նա երախտապարտ է բոլորին։ Շարունակեք աղոթել նրա համար և հիշեք, որ ամեն օր առավոտյան պետք է աղոթել մեր հարազատների համար»։