Մեկ տարուց ավելի է` ըստ Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տեղեկատվության, Հայաստան ներմուծվող 1000 խմ բնական գազի գինը կազմում է 230-240 դոլար: Սակայն նախագահական ընտրություններից առաջ գազի սակագինը չէր բարձրանում: «168 ժամ»-ի տեղեկություններով, այժմ իշխանությունները փորձում են նոր սակագին ներկայացնել: Մի կողմից` այն պետք է գոհացնի «Գազպրոմին»` որպես բաժնետիրոջ, և չի կարող աննշան քիչ բարձրանալ: Մյուս կողմից` գազի զգալի թանկացումը կարող է ավելի խորացնել երկրում սոցիալական լարվածությունը: Ուստի այժմ քննարկման փուլում է այն տարբերակը, ըստ որի, գազը բնակչությանը կվաճառվի 170-190 դրամով` ներկայիս 132 դրամի փոխարեն: Իսկ իրավաբանական անձանց մատակարարվող գազի սակագինն ավելի բարձր կլինի