Շվեյցարական HSBC բանկում Գարեգին Բ-ի անունով հաշիվը բացվել է Գարեգին Ա-ի օրոք՝ անհատ բարերարի կողմից: Այս մասին այսօր՝ փետրվարի 11-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը: Տեր Վահրամը նշեց, որ նրա մահվանից հետո հաշվեհամարը ըստ կարգի անվանափոխվել է Գարեգին Բ-ի անունով, իսկ կաթողիկոսի մահվանից հետո այն կփոխվի նրա հաջորդի անունով։
Նա պարզաբանեց, որ հաշվի վրայի 1 մլն 100 հազար դոլարից 1 մլն անձեռնմխելի գումար է, իսկ 100 հազարն այն շահույթներն են, որոնք գոյացել են։ Միայն շահույթը կարող է ինչ-որ նպատակներով օգտագործվել: Հաշվեհամարը գաղտնազերծվել է, անձնական հաշիվ չէ, ուղղակի այդ հաշվեհամարը տնօրինելու իրավունք ունի Առաքելական Սուրբ եկեղեցու հոգևոր առաջնորդը, որն այս պահին Գարեգին Բ կաթողիկոսն է: Եվ տնօրինումները կատարվում են նրա ստորագրությամբ ու գիտությամբ:
Ըստ նրա՝ առաջինը այդ հաշիվը ունեցել է Վազգեն 1-ինը, բայց քանի որ այն ժամանակ բանկային օրենքներով հաշվեհամարը չէր կարող գրանցվել եկեղեցու անունով, հաշիվը բացվել է կաթողիկոսի անունով, որի գումարն ավելի ուշ փոխանցվել է Գարեգին Ա-ի հաշվեհամարին։


