«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Փետրվարի 10-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հրազենային վիրավորումից մահացած զինծառայող ավագ լեյտենանտ Տիգրան Սիմոնյանին, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, կրակել է իր ծառայակից ընկերը: Իսկ թե ինչն է եղել ավագ լեյտենանտին կրակելու պատճառը, արդյո՞ք պատահականություն է, թե՞ կանխամտածված սպանություն, դեռ պարզ չէ:

«Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ Տիգրանի ուղղությամբ կրակոց արձակած նրա ծառայակից ընկերը հոգեբանական ծանր վիճակում է: Թե ինչ կպարզվի, դժվար է ասել, բայց փաստ է, որ այս գործով զինծառայողի ձերբակալումը չի ուշանա:

Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում առայժմ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով` (ՀՀ անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը): Հավանաբար, կառաջադրվի նաև սպանության մեղադրանքը»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: