««Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ երեկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազատամարտիկ Մխիթար Ավետիսյանին տարել են դեպքի վայր, որպեսզի վերջինս պատմի, թե ինչպես են հունվարի 31-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Քաշաթաղի շրջանի Աղավնի գյուղի մոտակայքում անհայտ անձիք ծեծի ենթարկել իրեն:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԼՂՀ ազատամարտիկ Մխիթար Ավետիսյանը պատմեց, որ իրենց ծեծի ենթարկողները որևէ բան չեն ասել, անգամ չեն ասել՝ հետ գնացեք կամ այլ բան, միանգամից հարձակվել և ծեծի են ենթարկել. «Մեզ ծեծի ենթարկողները քաղաքացիական հագուստով էին, ոստիկանները չկային: Չէինք ճանաչում ոչ մեկի, իսկ մենք ընդամենը գնում էինք դիմավորելու «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին, որոնց համակրում ենք»»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: