ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արտաշավանում, Ապարանում, Սպիտակում, Ստեփանավանում, Տաշիրում, Վանաձորում, Աշոցքում եւ Սեւանում տեղում է ձյուն:

Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածում, Սիսիան-Գորիս ճանապարհահատվածում, Երեւան-Սեւան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորաններից մինչեւ Քաղսի ընկած ճանապարհին, Արթիկ – Ալագյազ հատվածում, ինչպես նաեւ Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ- տեղ մերկասառույց է:

Խիտ մառախուղ է Մարալիկ-Լանջիկ ճանապարհահատվածում եւ Թալինի տարածաշրջանում:

Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման եւ մշակման աշխատանքներ:

Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: