Լավ, հանում եմ բոլոր «պեչենու» կատակները, բանը նրանում է որ չէր կարելի տարածել նման տեսանյութ, ինչը մարդու արժանապատվությունը ու պատիվը կոնկրետ ոտնահարելու տիպիկ օրինակ է: Էս ի՞նչ ենք դարձել, ոչ մի լավ բանի վրա չենք ուրախանում, վատ լուրերից ու վատ արարքներից օրգազմ ենք ապրում: Բոլորը դարձել են սենսացիամոլ, աշխատում են որքան հնարավոր է ողբերգական վիդեո գտնել ու ուրախությամբ տարածել:

Օրինակ այսօր մի երիտասարդ աղջկա անունով հանդես եկող օգտատեր բոլորին ցնծությամբ առաջարկում էր դիտել բարձրահարկի պատուհանից վայր ընկնող 76 տարեկան տատիկի վիդեոն: Դժողքի տարածների նման մարդիկ լայքեր է որ սեղմում են տեսնելու նման զարհուրելի տեսարաններ: Ոստիկանության տեսուչը տեսնելով որ նկարում են, իրեն Ռեմբոյի տեղն է դրել պեչենու գողին «վնասազերծելուց»:

Լավ մինչև ու՞ր մեզ պիտի տանի էս աստղամոլությունը: Ի՞նչ է տալիս ձեզ այդ վայրկյանական «աստղ» դառնալը բացի ճղճիմ լայքերից ու մի քանի անգրագետ գովաբանություններից մեկնաբանության տեսքով: Բոլորս Շամշյան ենք, լավ ասենք էդ մարդը դրանով դարձավ «դեմք» դա չի նշանակում որ նույն բանը անելով դուք բոլորդ դեմք եք դառնալու, մի փոքր հարգել իմացեք դիմացինին: Ամեն ինչ չի որ կարելի է տարածել համցանցում մանավանդ, որ վաղը այդ «խայտառակվողի» անպաշտպանի, հարբածի, անտունի, մոլորվածի, խեղճի, անփորձի դերում կարող ես հայտնվել դու, իսկ դիմացդ մեկ այլ «Շամշյան լինեմ» մեկը, ով ձեր անօգնական վիճակից օգտվելով ձեզ ծաղրի առարկա կդարձնի բոլորի առաջ:

Մարդկային արժեքները հավասարեցրել եք հողին ձեր տեսախցիկներով, շուրջ բոլորը անթիվ անհամար լավ իրողություններ են տեղի ունենում. ինչու՞ չեք ձայնագրում ու տարածում: Ով էլ փորձում է մի լավ բան մատնանշել անմիջապես հայտնվում է քարկոծվողի կարգավիճակում ու պիտակավորվում ինչ ասես բացի լավատես, կամ բարի լինելուց: Աստված մի արասցե որ մեր երկրում էլ մարդիկ կորցնեն ամոթն ու աբուռը, երբ որդին մերկ մոր նկարները կարող է տարածել, հայրը աղջկան վաճառել և այլն: Այո՛, կան նման դեպքեր, բայց դրանց լուսաբանելը արդեն իսկ հանցագործություն է, տհաճ ու ոչ անհրաժեշտ, բայց դրանք տարածողները լավ են հասկանում, որ դուք՝ հասարակ մահկանացուներդ, սկսել եք «սնվել» նման նյութերով, վամպիրի նման շարունակում եք նոր արյուն փնտրել որպեսզի բավարարեք ձեր արդեն խեղված գիտակցությունը:

Ամեն նման ոճիրի մասին կարդալը ազդում է ձեր հոգեվիճակի վրա և այն դարձնում «բոթատենչ, արյունատենչ» Եթե նույնիսկ շրջապատված է մարդ սև ամպերով նրա հայացքը, անկախ իրենից, Արև է փնտրում նման կերպ մեզ շրջապատող վատի մեջ նույնիսկ մենք միշտ պետք է լավը փնտրենք ու գտնելուց կառչենք դրանից, որ կարողանանք պայքարել չարի դեմ... Մարդի՛կ, դադարեք սնվել ձեզ մատուցվող արյունով որ մատակարարվում է հենց սատանայի կողմից...

 

Արշակ Զաքարյան-Facebook