Փետրվարի 9-ին, ժամը 21.40-ին, 1975 թ. ծնված Սամվել Չ.-ն ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, Վանաձորի Ներսիսյան թաղամասի թիվ 8 շենքի մոտ, ոմն Պոտոն հանդիպել է իր որդուն` 2000 թ. ծնված Արամայիս Չ.-ին, նրանից խնդրել 50 դրամ, վերջինս մերժել է, որից հետո միասին ուղևորվել են Լենինգրադյան տնակային ավան, ինչից հետո վիճաբանություն է սկսվել նրա և Պոտոնի միջև, որի ընթացքում Պոտոնի եղբայր ոմն Խաժակ բռնել է որդու ձեռքերը, իսկ Պոտոն իր մոտ գտնվող սուր առարկայով խազել է նրա դեմքը` պատճառելով վնասվածք:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից և տեղեկացնում, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նյութերի նախապատրաստման ընթացքում փետրվարի 11-ին պարզվել է, որ Պոտոն 1997 թ. ծնված Պետրոս Ռ.-ն է, իսկ Խաժակը` 1997 թ. ծնված Խաժակ Ռ.-ն:
Պետրոս Ռ.-ն տվել է խոստովանական բացատրություն: Կատարվում է քննություն: