«Ավելի լավ է մերկանալ, քան մորթի հագնել» (I'd Rather Go Naked Than Wear Fur) ակցիայի շրջանակներում երգչուհի Փինկը մերկացել է PETA-ի համար։
«Ես միշտ զգացել եմ, որ կենդանիները աշխարհում միակ ազնիվ հոգիներն են։ Նրանց չես կարող կեղծ անվանել, դրանք չեն կարող զսպել իրենց զգացմունքները եւ շատ նվիրված են։ Կարելի է ասել, որ ես միշտ էլ դեմ եմ եղել մորթյա հագուստներին, բայց մի քանի անգամ մորթի հագել եմ։ Սակայն ես արդեն ավելի խելացի եւ ուշիմ եմ դարձել ու ցանկանում եմ, որ մորթի հագնողները հասկանան, թե ինչ սարսափ են ապրում կենդանիները հանուն այն բանի, որ նրանք նորաձեւ միտումներին համապատասխան լինեն։ Եվ հուսով եմ, որ մի օր մորթի հագնող մարդկանց հետույքը հենց այդ տեսակի կենդանիները կկծեն»,-ասել երգչուհին։