Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները Վանաձոր քաղաքի Տիգրանյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 49-ամյա Գեւորգ Թ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա խոստովանել է, որ 2014 թ. հոկտեմբերի վերջերին գնացել է իր ծանոթ Հովհաննես Ա.-ի տուն եւ օգտվելով վերջինիս անուշադրությունից` հյուրասենյակի սեղանից գողացել է բջջային հեռախոս եւ արդուկ, որոնք հետագայում վաճառել է:
Նյութական վնասի չափը պարզվում է: