«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ երեկ Հանրապետական կուսակցության, ապա նաեւ՝ ՀՀ նախագահի նստավայրի կուլիսներում բավական երկար քննարկվում էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկության հարցը: «Ժողովուրդը» թերթը գրում է. «Ծրագիր կար, որ Հ. Աբրահամյանը պետք է հրաժարական տա ՀՀ վարչապետի պաշտոնից եւ նշանակվի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի գործընթացը կազմակերպող շտաբի պետ: Ճիշտ այնպես, ինչպես 2011-ի նոյեմբերին, երբ Աբրահամյանը հրաժարական տվեց ԱԺ նախագահի պաշտոնից՝ նշանակվելով ՀՀԿ նախընտրական շտաբի պետ:

Սակայն, Սերժ Սարգսյանի հետ երեկ ունեցած զրույցից հետո որոշվել է, որ Հովիկ Աբրահամյանը մնում է վարչապետի պաշտոնում: Ինչը նաեւ ենթադրում է, որ նաեւ պետք է անմիջական մասնակցություն ունենա իր խնամու՝ Գագիկ Ծառուկյանի դեմ ծավալված «պատերազմում»:

Իհարկե, որպես խնամի Հովիկ Աբրահամյանը կարող է նաեւ փորձել Գագիկ Ծառուկյանին համոզել, որ նա ինքնակամ հեռանա քաղաքականությունից, ինչը սակայն, քիչ հավանական է, որ կստացվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: