Ուրբաթ օրը՝ փետրվարի 13-ին, ժամը 12:00-ին, տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը:

Նիստի ընթացքում ծրագրային ելույթով հանդես կգա ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ով կպատասխանի Սերժ Սարգսյանի կողմից հնչեցրած բոլոր հարցադրումներին, և կտա հասարակությանը հուզող բոլոր հարցերի սպառիչ պատասխանները։

Իշխող Հանրապետականի նիստում այսօր Սերժ Սարգսյանը «չարիք» և «կեղծ քաղաքական երևույթ» էր անվանել ԲՀԿ-ի առաջնորդին։ Սարգսյանի հրամանագրով՝ Ծառուկյանը արդեն զրկվել է Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից։

Հիշեցնենք, որ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով ուժը կորցրած է ճանաչվում Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի մայիսի 4-ի «Ազգային անվտանգության խորհրդի կազմը հաստատելու մասին» ՆՀ-107-Ա հրամանագրի հավելվածի 16-րդ կետը: