Կարծում եմ, որ բոլորն էլ արդեն մանրակրկիտ կարդացին Սերժ Սարգսյանի ելույթը, բայց կարծես թե ոչ բոլորն են հասկանում, թե որտե՞ղ էր Ռուբիկոնն ու ով անցավ այն։
Վստահեցնում եմ Ձեզ, դա Սերժը չէր, այլ Ծառուկյանն ու իր թիմն էր։ Ու անգամ սա ուռաճցված այլաբանություն է, քանի որ Ռուբիկոն անցնելու համար, գոնե մի քիչ էլ կեսար պետք է լինես, այլ ոչ թե բազկամարտի ֆեդերացիայի նախագահ։
Ծառուկյանի թիմը ռուբիկոնը անցնում էր շատ ավելի վաղ, իսկ Ծառուկյանը դա արեց իր վերջին ելույթով։ Անկեղծ ասած, ես էլ վստահ չեմ, որ Դոդի Գագոն հասացել է, թե ինչ ճառ էին տվել, որ ինքը կարդա, բայց փաստը մնում է փաստ, նա կարդացել էր ու դա հենց այն սահմանն էր, որից հետո այլընտրանք կոչվող անշուք շղարշի հետևում նույն հետույքով երկու աթռների վրա նստելն անհնար է դառնում։
Գուցե նաև հասկանում էր, թե ինչ էր ասում ու իրոք հավատացել էր, որ ինքն առյուծ արքան է և կարող է հակադրվել ամբողջ պետական համակարգին։ Պետական համակարգն էլ ու դրա ղեկավարը երկար ու համբերատար սպասելուց հետո, որոշեցին ցույց տալ իրականության հետ կապը կորցրած օլիգարխին, թե ոնց կարելի է գահավիժել ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական, սոցիալական, իմիջային ու ցանկացած այլ տիպի բարձրունքներից։
Ծառուկյանի ֆունդամենտալ սխալը այն էր, որ նա այս ողջ ընթացքում իր քաղաքական ներուժը կառուցում էր իրչ անձի շուրջ ու հենց դրանում էլ իր ու իր ուժի թուլությունն էր, որովհետև եթե փչացնեն Ծառուկյանին (ու կփչացնեն, ու արդեն փչացրեցին), կփչանա նաև ուժը։
Գեղամ Ասլամազյան