ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողի հարցին «Դոդի Գագո» արգելված տերմինն օգտագործելու մասին ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ասաց. «Երկար ժամանակ մենք արհեստականորեն փորձում էինք դրսևորել հանդուրժողականություն։ Սակայն հանդուրժողականություն կարելի է դրսևորել մինչև մի ժամանակ, երբ դիմացինն անցնում է Ռուբիկոնը՝ գիտակցելով կամ չգիտակցելով։ Երկու դեպքն էլ վատ է։
Գիտակցելովն էլ է վատ, չգիտակցելովն էլ, որովհետև խոսում է կրթական տարրական ցենզի և քաղաքականության իրական ընկալման բացակայության մասին։ Այսօր մենք հերթական անգամ լսեցինք այն, ինչ բոլորը գիտեն։
Բոլորի մտքին դա էր։ Ժամանակն է Հայաստանի քաղաքական դաշտը պարզեցնել, թողնել բացառապես քաղաքական դերակատարներ, ովքեր գիտեն՝ ինչ է քաղաքականությունը, կարող են երկիր ներկայացնել, բանակ ղեկավարել, մարդկանց, ում կրթական ցենզը ներում է չլինել Դոդի Գագո, այլ լինել պրն էսինչյան»։