Ազգային ժողովը միայն խախտումով կարող է Գագիկ Ծառուկյանին զրկել պատգամավորական մանդատից: Այս մասին այսօր` փետրվարի 13-ին, լրագրողներին ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Արմեն Մարտիրոսյանի խոսքով` այսօր ամբողջ Ազգային ժողովը պետք է ցրել:

«Ամբողջ Ազգային ժողովը ոչինչ չի անում, հետևաբար, բոլորին պետք է ցրել»,- ասաց նա:

Նշենք, որ Արմեն Մարտիրոսյանը Րաֆֆի Հովհաննիսյանի փոխարեն էր եկել մամուլի ասուլիսին:

Հիշեցնենք, որ նախագահ ՍերԺ Սարգսյանը փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել էր, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ Նա նաև Ծառուկյանին ազատել է Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից, խոստացել, որ գործընթաց է սկսվելու Ծառուկյանի՝ ԱԺ նիստերից պարբերաբար բացակայելու կապակցությամբ։