Երեկ Բոբի Քրիստինայի հորաքույրը՝ Լեոլան, զարմանալի մի նորություն էր հայտնել։ Նա հայտարարել էր, որ Ուիթնի Հյուսթոնի դուստրը բացել է աչքերը։
«Նա բացել է աչքերը, եւ կան մի քանի գործողություններ, որոնք արդեն կարողանում է անել։ Այժմ Քրիստինայի մոտ ամեն ինչ լավ է»,- ասել էր հորաքույրը։
Իսկ այսօր People-ը տեղեկացրել է, որ Ուիթնի Հյուսթոնի դուստրը հիվանդանոց տեղափոխվելուց չորս օր առաջ ավտովթարի է ենթարկվել։ Ոստիկանությունը հայտնել է, որ հունվարի 27-ին Բոբի Քրիստինան Jeep Liberty մեքենան վարելիս կորցրել է ինքնտիրապետումը, չի կարողացել կառավարել մեքենան եւ բախվել է մեկ այլ տրանսպորտային միջոցի։ Արդյունքում վնասվածքներ են ստացել երկրորդ մեքենայի վարորդը եւ Բրաունի ուղեւորը։
Չորս օր անց՝ հունվարի 31-ին, նրան անգիտակից վիճակում գտել են իր տան լոգարանում։ Աղջիկն արդեն 13-օր է արհեստական կոմայի մեջ է։