«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ուսումնասիրելով Աժ պատգամավորների գործունեությունը՝ բացահայտեցինք, որ Աժ նախորդ՝ աշնանային նստաշրջանի՝ սեպտեմբերի 8-ից դեկտեմբերի 4-ի ընթացքում ամենաշատ բացականեր ունի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նա 55 անգամ չի ներկայացել նիստերին:

2-րդ տեղում ՀԱԿ պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն է. ունի 48 բացակա:

3-րդ տեղում ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն է՝ 46 բացակա:

4-րդ տեղում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խնամի Մուրադ Գուլոյանն է՝ 41 բացակա:

5-րդ տեղում ՄԱԿ նախագահ. ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանն է. 33 բացակա:

6-րդը դարձյալ ԲՀԿ-ական Կարո Կարապետյանն է՝«Յուվեցի» Կարոն՝ 33 բացակա:
7-րդը ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Բաբայանն է՝ 32 բացակա:

8-րդը՝ «Երդվյալ ազատամարտիկներ» ՀԿ նախագահ, ԲՀԿ խմբակցության անդամ Ռուբեն Գեւորգյանն է՝ «Ծաղիկ» Ռուբոն՝ 31 բացակա:

9-րդը գյումրեցի պատգամավոր, ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանն է՝ 31 բացակա:

10-րդ հորիզոնականը զբաղեցնում է նախկինում ՀՀԿ խմբակցության անդամ, այժմ ԲՀԿ-ի շարքերը համալրած պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը՝ 29 բացակայություններով:

Իսկ թե թվարկվածներից ում բացակայությունները կհամարվեն հարգելի, ումը՝ անհարգելի, կպարզվի առաջիկայում»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: