Այսօր` փետրվարի 15-ին լրանում է «Տիգրան Մեծ» ռազմական վարժարանի հիմնադրման 20 ամյակը, որը մեծ շուքով նշեցին վարժարանի աշխատակազմը` տնօրեն Կորյուն Ղումաշյանի հովանու ներքո: Միջոցառմանը ներկա էին  ՀՀ ՊՆ նախարար, Արցախի հերոս Սերյան Օհանյանը և ՀՀ կրթության և գիտության նախարարության մարզառազմական և արտաուսումնական դասիարակության վարչության պետ Արման Այվազյանը: Միջոցառումը բացվեց տոնական միտինգով, «Տիգրան Մեծ» ռազմական վարժարանի աշխատողները պարգևատրվեցին մեդալնելով ՊՆ նախարար Սերյան Օհանյանի կողմից: Ինչպես միտինգի ժամանակ հիշեցին Կորյուն Ղումաշյանի մարտական ընկերները, վերջինս պատերազմի տարիներին տեսնելով նորակոչիկ զինվորների մահը խոստացել էր բացել ռազմական դպրոց և պահեց իր խոստումը: 

Վարժարանը ներկաներին ցուցադրեց իր սաների ուժով պատրաստած անօդաչու թռչող սարքը, որը վերջում գեղեցիկ վայրէջք կատարեց ՀՀ եռագույնով, իսկ պարոն Ղուշմանյանը խոստացավ այն նվիրել ՀՀ ՊՆ զորամասերից մեկին: 

Միջոցառումը եզրափակվեց գեղեցիկ շարային երթով: