«Իմեդիա» հեռուստաընկերության հետ հարցազրւոյցի ժամանակ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նշել է, որ իր նպատակը ոչ թե երկրում հայոց լեզվի վերացումն է, այլ որպեսզի վրացերենը Ջավախքում լինի երիտասարդների հաջողության լեզուն: Գրում է Грузия Онлайн-ը:

«Չէր կարելի ազատել Չախալյանին: Նա ոչնչացրեց վրացական համալսարանը և թեմը: Այդ մարդը ինտելեկտի վերաբերյալ գրքեր է գրել, սակայն նման մարդու տպավորություն չի թողնում: Նա բանտից դուրս կգար 6 տարուց: Այդ ընթացքում Ջավախքը կվերածվեր Եվրոպական կարևոր երկաթգծերից մեկի: 6 տարվա ընթացքում Ջավախքում կլիներ արդեն 10 նոր հիդրոէլոկտրոկայան, 6 տարի անց Ջավախքում մարդկանց կենսակերպը 2-3 անգամ կբարելավվեր և 6 տարի անց Ջավախքում մարդկանց ճնշող մեծամասնությունը վրացերեն կխոսեր: Չէ՞ր կարելի, որ այդ մարդը 6 տարի նստեր բանտում, իսկ Վրաստանի կառավարությունը կիրագործեր այդ ամենը: Ի՞նչն է այդտեղ անհասկանալի»,- ասել է Սաակաշվիլին:

Միևնույն ժամանակ նախագահի մոտ հարց է առաջանում. «Եթե ասում են, որ Չախալյանը սովորական հանցագործ է, ապա երեկ ի՞նչ էր անում խորհրդարանում»:

«Կարծում եմ, որ Վրաստանում ամենակարևորը վրաց լեզուն է: Այնպիսի բազմազգ երկրի համար, ինչպիսին որ Վրաստանն է, այդ թեմայով ավելորդ խաղերը անթույլատրելի են»,- հայտնել է Սաակաշվիլին: