Այսօր՝ փետրվարի 15-ին, տեղի է ունեցել Բարգավաճ Հայաստան, ՀԱԿ, Ժառանգություն կուսակցությունների առաջնորդներ Գագիկ Ծառուկյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի, Րաֆիի Հովհաննիսյանի հանդիպումը՝ պատվիրակությունների ընդլայնված կազմերով: Այդ մասին ասվում է ԲՀԿ, ՀԱԿ և «Ժառանգություն» կուսակցությունների համատեղ մամուլի հաղորդագրության մեջ։
Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական արտակարգ իրավիճակը: Որոշում է կայացվել փետրվարի 20-ին, ժամը 16:00-ին Ազատության հրապարակում «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 26-րդ եւ 27-րդ հոդվածների համաձայն հրավիրել շտապ համազգային հավաք՝ ՀՀ քաղաքացիների հետ միասին ստեղծված իրավիճակը հանգուցելու նպատակով որոշում կայացնելու համար:
Նշենք, որ նախագահ Սարգսյանը ՀՀԿ խորհրդի նիստում հանդես էր եկել կոշտ դիրքորոշմամբ։
Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին հրավիրվել է ԲՀԿ խորհրդի նիստ, որում Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել հայտարարությամբ։