Յուրաքանչյուր տարի միլիոնավոր մարդիկ նվիրաբերում են իրենց օգտագործած հագուստը բարեգործական նպատակներով: Այդ մարդկանց մեծամասնությունը համոզված է, որ դրանք կհասնեն իրենց նպատակին՝ կփոխանցվեն կարիքավորներին, կամ կվաճառվեն հատուկ բարեգործական խանութներում, իսկ եկամուտը կօգտագործվի կարիքավորներին օգնելու համար:

Սակայն BBC-ի կողմից իրականացված հետազոտությունները ցույց են տալիս, որ մեր հին հագուստի մեծ մասը ուղարկվում է արտասահման՝ վերավաճառքի նպատակով: Second-hand կոչվող բիզնեսի այս տեսակը գնահատվում է 2.8 մլրդ ֆունտ շրջանառություն ունեցող: