Քիմ Քարդաշյանը Քանյե Ուեսթի և դստեր՝ Նորթի հետ միասին գտնվում են Նյու Յորքի նորաձևության շաբաթին: Քանյեն նույնիսկ ներկայացրել է հատուկ Adidas-ի համար պատրաստված իր հավաքածուն, գրում է 7 days-ը:
Սիրահարների օրը Քիմը որոշել է Instagram-ի իր միկրոբլոգի բաժանորդներին պատմել, թե ինչու է սիրում իր ամուսնուն:
Երաժիշտը որոշել է իր երկրպագուներին անակնկալ անել և Նյու Յորքում նրանցից ամենահավատարիմներն անձամբ է նոր «սնիքերսներ» նվիրել: Քիմը հրապարակել է այդ պահի լուսանկարը և գրել, որ հենց այդ վերաբերմունքի ու անակնկալներ անելու կարողության պատճառով էլ սիրում է ամուսնուն:
Նորաձևության շաբաթին փոքրիկ Նորթը նույնպես ուշադրության է արժանացել: Երեխան երկու անգամ լաց է եղել ցուցադրությունների ժամանակ: Առաջին անգամ նրան փորձել է հանգստացնել Աննա Վինտուրը, իսկ երկրորդ անգամ երեխայի կողքին հայրն է եղել, որը փորձել է ուրախացնել նրան: