Երբ օլիգարխը նաև օլիգոֆրեն է, դա լուրջ սպառնալիք է երկրի համար. ԿԳ նախարար Արմեն Աշոտյան
Նախ ասեմ, որ երկրի համար ավելի մեծ սպառնալիք, քան ձեր ռեժիմն է, չկա, դրանում թվաբանություն ու տրամաբանություն պետք չէ ունենալ, դրա համար պարզապես ՀՀ քաղաքացի է պետք լինել...
Եվ հետո, վայ քեզ կրթություն, վայ քեզ գիտություն, վայ մեզ հայեր, որ ԿԳ նախարարը, ով նաև համատեղությամբ ՀՀԿ փոխնախագահն է, ով խոսում է անգրագիտությունից ու իր նախկին գործընկերոջը օլիգոֆրեն է անվանում... Մի մարդու, ով երկար տարիներ եղել է ՀՀԿ թիվ մեկ գործընկերը, ով մի քանի օր առաջ եղել է Ազգային անվտանգության խորհրդի անդամ, ով իր վարչապետի թոռների պապին է (էս մեկը ի միջայլոց, Հովիկի թոռները հիմա պետքա ասեն պապին մկան ծակն է, որ մյուս պապիին հիվանդ են ասում իր ենթակաները ու ձեն ձուն չկա...)
Գրագետ մարդը, ով նաև լուրջ պաշտոն է զբաղեցնում, ո՞նց կարող է էժան քարոզի համար նման ցածր մակարդակի արտահայտություն անել...
Հ.Գ. Մի պարզ ճմարտություն է սավառնում հայոց աշխարհում, ով Ծառուկյանին չի ընդունում, Սերժից սկսած ու երիտհանրապետականներով դուրս եկած անում են ամեն ինչ, որ ՀՀԿ դեմ դուրս հանեն էս երկու տարածքում չտեղավորվող մարդկանց...
Հ.Գ.Գ. Աշոտյանին չվիրավորել էջումս. նախ` մեզ հարիր չի, 2-րդ` իրանք ճիշտ գՁի վրա են, ժողովորդին համախմբելու ունիկալ հնարավորությունների տեր են, թողեք թող շարունակեն...
Դավիթ Սանասարյան-Facebook