ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր՝ փետրվարի 16-ին, հրամանագիր է ստորագրել, որով Սոնա Ղարիբյանին ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամ է նշանակում: Ներկայացնենք հրամանագիրն ամբողջությամբ.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և 11-րդ հոդվածների 1-ին մասերը` որոշում եմ.

Սոնա ՂԱՐԻԲՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի անդամ` մինչև 2016 թվականի նոյեմբերի 15-ը պաշտոնավարման ժամկետով»: