Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 16-ին ընդունել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին:

Այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով` Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, վարչապետ Արա Հարությունյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ:

Քննարկվել են Արցախում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների նախապատրաստական աշխատանքներին նվիրված հարցեր:

Շահագրգիռ մարմինների ղեկավարները ներկայացրել են համապատասխան տեղեկություններ նախատեսված ծրագրերի և դրանց իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին:

Նախագահ Սահակյանը մեկ անգամ ևս ընդգծել է բոլոր միջոցառումների պատշաճ իրականացման հրամայականը` այս ուղղությամբ տալով մի շարք հանձարարականներ: