ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը մեկնաբանել է՝ Լիբիայում ահաբեկիչների կողմից եգիպտացի քրիստոնյաների սպանության փաստը: Ներկայացնենք մեկնաբանությունն ամբողջությամբ:

«Խստորեն դատապարտում ենք Լիբիայում ահաբեկիչների կողմից իրականացված անմարդկային ոճրագործությունը, որի հետևանքով քսանմեկ քրիստոնյաներ բարբարոսաբար սպանվեցին:

Մեր ցավակցությունը և զորակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին և Եգիպտոսի բարեկամ ժողովրդին»։