Ինչպես արդեն հայտնել էինք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այս պահին իր կենտրոնական գրասենյակում նիստ է անցկացնում:

Կուսակցության նիստը, սակայն, վարում է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, իսկ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նիստին ներկա չէ:

Տեղեկությունների համաձայն, նիստի օրակարգում պատգամավորների` ԲՀԿ շարքերը լքելու հարցն է: