Կես տարի հետո բժիշկները թույլ կտան հայտնի երգչուհի Ժաննա Ֆրիսկեին կրկին բեմ բարձրանալ։ Գլխուղեղի քաղցկեղի դեմ պայքարող Ժաննան անհամբերությամբ սպասում է իր վերադարձին։ Fedpress-ը հայտնել է, որ բժիշկների կարծիքով, այժմ նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Վերջերս Ժաննայի հայրը տեղեկացրել է, որ երգչուհին անհամբերությամբ սպասում է այն օրվան, երբ արդեն կկարողանա զբաղվել իր սիրելի գործով՝ երգելով եւ ֆիլմերում նկարահանվելով։ Սակայն ավաղ, դեռ պետք է սպասել։