Փոփ-արքա Մայքլ Ջեքսոնի մայրը` Քեթրին Ջեքսոնը, հայց էր ներկայացրել «AEG Live» ընկերության դեմ, որը կազմակերպել էր երգչի վերջին համերգը: Այդ գործով դատավարությունը տեղի կունենա ապրիլի 2-ին: Գրում է Billboard կայքը:

ԱՄՆ Գերագույն դատավոր Իվեթ Մալազուելոսը ենթադրում է, որ դատավարությունը կտևի 3 ամիս: Այս գործով վկայություն են տալու ոչ միայն Ջեքսոնի մայրը, այլ նաև նրա երկու երեխաները: Չնայած հայցում գրված չէր բժիշկ Քոնրադ Մյուրեյի անունը, բայց դատավորը ենթադրում է, որ նրան ևս կհարցաքննեն:

Նշենք, որ Քոնրադ Մյուրեյը էր 2009 թվականին երգչին հանգստացնող դեղի մահացու չափաբաժին ներարկել, ինչի արդյունքում Ջեքսոնը մահացել էր:

Հիշեցնենք, որ Մայքլ Ջեքսոնի ընտանիքը հայց է ներկայացրել AEG Live կազմակերպության դեմ, որը 2009 թվականին կազմակերպում էր փոփ երգչի համերգները:

Ընտանիքը պնդում է, որ երգչի մահից հետո չկայացած համերգներից ստացված գումարը կազմել է ամենաքիչը 40 միլիոն դոլար, որը նրանք ցանկանում են ետ վերադարձնել: