«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Վերջին դեպքերը երկու ճամբարներին նախազգուշական-պաշտպանական միջոցներ ձեռք առնելու առիթ են տվել: Երեկ մենք տեղեկացանք, որ Հանրային հեռուստատեսություն մուտքը խստացվել է. այլևս անծանոթ մեքենաներ դարպասից ներս չեն թողնում, իսկ դարպասներն ամուր կողպած են:

Նույնքան զգուշավոր են նաև մյուս ճամբարում. այս օրերին Գագիկ Ծառուկյանի՝ Բժշկական համալսարանում սովորող աղջկան ուժեղացված պահակախմբով են դասի տանում-բերում, իսկ նրա կրտսեր որդին անցած շաբաթ դպրոց չի գնացել»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: